Կըսեն Հայ Ռոմանթիկները թէ "Հրեան Հայեն կը վախնայ - որովհետեվ մենք միակ ազգն ենք որ իրեն նման խելացի է"

Կըսեն Հայ Ռոմանթիկները թէ "Հրեան Հայեն կը վախնայ - որովհետեվ մենք միակ ազգն ենք որ իրեն նման խելացի է"
shadow
Ինքնահամարումը շատ լավ բան է, սակայն ինքնախաբեութիւնը շատ վատ ,այն կառաջնրդէ ազգային դարավոր սխալները չի սրբագրելու "որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ կարգին է եւ արտակարգ" - եւ այս կարգախոսով առաջնորդուեցան մեր 80% քաղաքական ուժերը 1915են ի վեր

Այս հոդուածը կը խոսի ընդհանուր երեվույթի մասին, գաջ գիտնալով թէ ամեն ինչ հարաբերական է, եւ չի պնդեր թէ այս իրավիճակը բացարձակ իրողութիւն է որ անպայման ամեն տեղ 100% կը տիրէ, սակայն կը խոսի տպավորութեան մը ամիսն՝ որ ընդհանուր առմամբ ստեղծուած է, նշելով նաեւ թէ բացառութիւնները հարգելի են

Բացատրեմ այլ մոլորակի վրայ ապրած Հայ "Այնըշթայններուն"

Կըսեն Հայ Ռոմանթիկները թէ "Հրեան Հայեն կը վախնայ - որովհետեվ մենք միակ ազգն ենք որ իրեն նման խելացի է"

Ասկէ ավելի անհեթեթ անիրապաշտ կարծիքի չեմ կարող հանդիպիլ- որ 100են 80 ճիշտ չեմ նկատեր

Ինքնահամարումը շատ լավ բան է, սակայն ինքնախաբեութիւնը շատ վատ ,այն կառաջնրդէ ազգային դարավոր սխալները չի սրբագրելու  "որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ կարգին է եւ արտակարգ" - եւ այս կարգախոսով առաջնորդուեցան մեր 80% քաղաքական ուժերը 1915են ի վեր

Հրեանները երբ տեսնեն մեկը տաղանդ ունի, ձիրք, մի հավանական կարողութիւն իրենց ազգեն կու գան զինքը կը հովանավորեն, թիկունք կը կանգնին,առջեւ կը մղեն, փոխարենը ինքը պարտական է Հրեայ ազգին, եւ երբ բարձրանայ սանդուխը իր պարտքը վճարելու է ազգին , իր հաջողութեան պտուղերնը ազգովին պիտի գաղեն

Գանք մեր "Հանճարեղ Հայ ազգին"

եթէ խելացի ես  կամ նույնիսկ կը հավակնիս  կը ձքտիս , արդեն "Ավրուեցանք" - պետք է ապուշութեան դեղահատներ կլես, ապուշնաս, արդեն քեզ կը նկատեն "սպառնալիք" որ իրենց հաջորդին, զավակին  եղբորը գրոջը որդիին,  քու երեսիդ կը խնդան եւ կը հրավիրեն "հրամմէ արժեքավոր երիտասարդ" կը մտնես սենեակ մը երեվելի սակայն անիմաստ, իսկ մենաշնորհները՝ էլիթան կը կազմեն իրենց աներեվույթ սենեակը եւ եթէ հարցնես թէ "ուր է բուն սենեակը" "կը զարմաման" ի հարկէ կը ձեվացնեն թէ այդպես սենեակ մը չի կայ որ ի հարկէ ներկայ է աներեվույթ սակայն զգալի  այդ սենեակը ունի երեք բաժին

-Առաջին բաժինը մտնելու համար պիտի լինես հիմար՝ քծնող - շողոքորթ - ոչ շատ խելացի - եւ լավ ծափահարես 

-երկրորդ սենեակը կը մտեն եթէ լավ փող ունիս - սակայն այս մեկը վտանգավոր սենեակ է - կարող ես հեռացուիլ

-իսկ երրորդը ամեննե կարեվոր սենեակն է - այնտեղ մտնելու համար ամեննե կարճ ճանապարհը ղեկավար Հայր,մորեղբայր, հորեղբայր ունենալն է՝ այլ պայմաններ ալ վստահ կա - սակայն մինչեվ հիմա շատ քիչերը գիտեն պայմանները եւ չափանիշները միշտ նույնը չեն

Իսկ մնացեալ մարդիկը որ տաղանդ ունին - հայ ազգին մեջ պետք է ամեն ինչ ըննել որ անոնք հեռանան, հեռանան քաղաքական դաշտեն, մեր հայտնուիլը ի հարկէ ակամայ տհաճ երեվույթ է  ձեվով մը կը համակերպին  սակայն լավ գիտեն որ ուշ կամ կանուխ պիտի զզուեցնեն այս բոլորեն մղելով որ ինքնակամ հեռանան, ի վերջոյ  ինչքան պիտի հանդուրժեն միայն ծափահարելով բավարարուիլ հավետենիցս հավիտենից ամեն

Եւ ի հարկէ շատ հեշտ է երբ հասնիս ալ հուսահատութեան եւ զզուելու հանգրուան, այնքայն քեզ նեղել որ ալ արտահայտես ու հռչակուիս "Անձնական ամպիցիաներ ունեցող եսասեր"

Եւ ահա այստեղ է ահավոր սխալը , Հրեաին մոտ անձնական ձքտումերը շատ ողջունելի են ու խրախուսելի իսկ մեր ազգին մոտ դատապարտելի, Հրեաին մոտ այդ մեկը դիտարկվում է որպես լավ խրախուսող զարթոնք "մոտիվացիա", խթանող,գաջալերող, իսկ մեզ մոտ "վատ անձնասեր պատեհապաշտ դատապարտելի մոտեցում", "վայ ոնց է հանդգնում ունենալ անձնական ամպիցիա, ձքտում"

Հիմա ձեր կարծիքով Հայը Հրեանին հետ կը մրցի՞

եթէ իսկապես կուզենք դառնալ մրցող ազգ նախ եւ առաջ հարկավոր է ընդունինք որ պարտավոր ենք կեդրոնանալ մեր բազմաթիվ թերութիւններուն - ընդունինք մեր սխալները եւ չուրանանք անոնց գոյութիւնը

Image from: http://www.clipartpanda.com/clipart_images/reality-clip-art-59860143 

Related to category Life

Comment on Facebook

Comment on Disqus